ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԵՎՐԱԶԷՍ-Ի ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղն առավոտյան կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 24-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով։
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը եւ պաշտոնատար այլ անձինք։