Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ՄԱՀԱՑԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԳՐԻԳՈՐ ՂՈՆՋԵՅԱՆԸ
11/12/2009 12:25
Կիսվել

ՄԱՀԱՑԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԳՐԻԳՈՐ ՂՈՆՋԵՅԱՆԸ

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ այսօր գիշեր մահացել է Գրիգոր Ղոնջեյանը: Գրիգոր Ղոնջեյանը 51 տարեկան էր, 2008թ.-ի հուլիս ամսից ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

Գրիգոր Ղոնջեյանը ծնվել է 1959թ.-ի մայիսի 1-ին: 1980թ.-ին ավարտել է Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտի Ֆինանսահաշվային ֆակուլտետը: 1990թ.-ին Յորքի համալսարանում մասնակցել է Ադմինիստրատիվ ֆակուլտետի հատուկ դասընթացների: 2006թ.-ին վերապատրաստվել է Բռեդֆորդի Միջազգային Զարգացման Կենտրոնում, պաշտպանել է «Ֆինանսական ազատականացումը Արևելյան Եվրոպայի երկրներում» գիտապրակտիկ թեզը:
 
Աշխատանքային գործունեություն.

1980-1990թթ.    Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտ` Ավագ գիտաշխատող, դասախոս
1990-1992թթ.    «Մասիս բանկ»` Բաժնի պետ, վարչության նախագահի տեղակալ
1992-1994թթ.    «Մենուա» ապահովագրական ընկերություն` Տնօրեն, խորհրդի նախագահ
1994-2001թթ.    «Հայագրոբանկ»` Բաժնի պետ, կառավարչության պետ, դեպարտամենտի պետ, բանկի տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն, վարչության նախագահ
2002-2003թթ.    «Անելիք բանկ»` Վարչության նախագահի խորհրդական
2002թ.-ից          Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան     Դասախոս (ֆինանսներ և բանկային գործ)
2003-2007թթ.    ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՄԱԿ խմբակցություն անդամ, Ֆինանսավարկային, Բյուջետային և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Անկախ Պետությունների Համագործակցության Մասնակից Պետությունների Միջխորհրդարանական Վեհաժողովի Քաղաքական և Միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Եվրամիություն-Հայաստան Խորհրդարանական Համագործակցության հանձնաժողով անդամ:
2007-2008թթ.    ՀՀ կենտրոնական բանկ` Նախագահի խորհրդական
03.07.2008թ.    ՀՀ կենտրոնական բանկ` Խորհրդի անդամ

Ընտանեկան դրություն    Ամուսնացած է, ունի երեք երեխա:

AMP
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91