![ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՇԵՆՔ](https://b24.am/pub/uploads/2009/12/vts_abov_960511715.jpg)
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՇԵՆՔ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի տարածքային հարկային տեսչության հիմնանորոգված շենք։ Վարչապետը շրջել է շենքում եւ ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։ Շենքը հիմնանորոգվել է հարկային բարեփոխումների շրջանակներում, վերազինվել համակարգչային նոր տեխնիկայով։ Տեսչությունը սպասարկում է երկու քաղաքային եւ 30 գյուղական համայնքների 5170 հարկ վճարողների։