ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱՆՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖՈՐՈՒՄԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-18-ին Դուբնայում /Ռուսաստանի Դաշնություն/ տեղի կունենա «ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոն. Կարգավիճակը և հեռանկարները» հիմնադիր ֆորումը:
Համաժողովին կմասնակցեն ԱՊՀ 8 երկրների նախարարությունների, ազգային ակադեմիաների, առեւտրատնտեսական պալատների, գիտական եւ կրթական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական եւ մասնակվոր ընկերությունների ներկայացուցիչներ: