Պաշտոնական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ԲԱՐԵՓՈԽՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎՈՒՄ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
17/12/2009 18:55
Կիսվել

ԲԱՐԵՓՈԽՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՐՎՈՒՄ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 5-ի թիվ 853-Ն որոշման մեջ, որոշման նախագծի ընդունումը հիմնավորելով գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված եւ կարգավորման ենթակա միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Բովանդակային փոփոխություններ են կատարվել գնումների համակարգը կանոնավորող կարգերի մեջ, մի շարք դրույթներ շարադրվել են նոր խմբագրությամբ, սահմանվել է, որ հանրապետական գործադիր մարմնում սույն որոշմամբ նախատեսված պատվիրատուի ղեկավարի լիազորություններն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը։

«Նոր հայեցակարգը, որ մենք հաստատել ենք, ենթադրում է, որ նախարարությունների դերակատարությունը գնումների բոլոր գործընթացներում շեշտակիորեն ավելանում է։ Գնումների գործակալությունն ընդամենը հարթակ է, որտեղ առաջարկը եւ պահանջարկը պետք է իրար հանդիպեն, եւ այսուհետեւ ճիշտ ընտրության համար պատասխանատվությունն ընկնելու է նախարարությունների վրա։ Նախարարություններն իրենք են սահմանում որակական չափանիշները, գնումներին ներկայացվող պահանջները, եւ իրենք էլ հնարավորություն ունեն վերահսկելու այս գործընթացը։ Դրա համար պետք է խնդրեմ, որպեսզի այսուհետեւ ձեր անձնական հսկողության տակ պահեք գնումների գործընթացը։ Ցավոք, Վերահսկիչ պալատը մեզ ներկայացնում է տվյալներ, որոնք լուրջ խնդիրներ են մատնանշում այստեղ։ Մասնավորապես, մենք գնումների եղանակով ձեռք ենք բերում ապրանքներ եւ ծառայություններ, որոնք ավելի թանկ են, քան մեծածախ շուկայում առաջարկվող ապրանքների գները, ինչը խայտառակություն է։ Ուղղակի, այդպիսի բան պետք է չլինի, եւ եթե նախարարները այս խնդիրը վերցնեն իրենց անմիջական վերահսկողության տակ, ես համոզված եմ, որ այսպիսի երեւույթներ այլեւս տեղ չեն գտնի մեր պրակտիկայում։ Փաստորեն, այս որոշումը նոր քայլ է։ Մենք հստակեցնում ենք բոլոր գործընթացները, եւ բոլոր այն մտահոգությունները, որ ունեին մեր նախարարները, այս նախագծում հաշվի են առնվել։ Այսինքն, այսուհետեւ լիակատար հնարավորություն է տրվում նախարարություններին վերահսկել այս գործընթացները», նշել է կառավարության ղեկավարը։

AMP
06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88