Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԿԻՐԱՌՎԵԼ ՏԱՐԲԵՐ ԳՈՒՅՆԵՐԻ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐ
22/12/2009 17:53
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԿԻՐԱՌՎԵԼ ՏԱՐԲԵՐ ԳՈՒՅՆԵՐԻ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության  01.06.05թ. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին և դրանց համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N946-Ն որոշմամբ (ՀՀ կառավարության 08.10.2009թ. N1144-Ն որոշման խմբագրությամբ) հաստատված պահանջներին համապատասխան` վիճակահանության անցկացման ժամանակահատվածում ՀՀ կառավարության 30.10.2008թ. N1330-Ն որոշմամբ սահմանված գործունեության տեսակների մասով հսկիչ-դրամարկղային մեքենաների համար պետք է կիրառվեն կոմիտեի կողմից հաստատված` տարբերակված գույնի ՀԴՄ ժապավեններ:
 
Ուշադրություն
 
2010թ. հունվարի 1-ից սկսած ներկայացված ցանկում նշված գործունեության տեսակներով զբաղվող ՀԴՄ շահագործողների կողմից այդ գործունեության մասով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ ՀԴՄ կտրոններ տրամադրելիս օգտագործվող ՀԴՄ ժապավեններն իրենց դարձերեսի աջ և ձախ կողմերում պետք է ունենան մանր շեղ գծերով չընդհատվող կապույտ եզրաշերտեր, իսկ դարձերեսի երկնիշ սերիան և տեքստը պետք է տպագրված լինեն կապույտ գույնով:

2010թ. հունվարի 1-ից սկսած ՀՀ կառավարության 26.08.2004թ. N1325-Ն որոշմանը համապատասխան` ներկայացված ցանկում նշված գործունեության տեսակներով զբաղվող ՀԴՄ շահագործողների կողմից այդ գործունեության մասով ՀԴՄ կտրոններ տրամադրելիս ՀՀ կառավարության 01.06.2005թ. N946-Ն որոշմամբ հաստատված պահանջներին չհամապատասխանող ժապավենների կիրառմամբ ՀԴՄ կտրոնների տրամադրումը համարվում է ՀԴՄ շահագործման կանոնների խախտում և առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

ՀԴՄ տարբերակված գույնի ժապավեններ կարող եք ձեռք բերել ք.Երևան, Վազգեն Սարգսյանի 26/6 հասցեում (հեռ.537599) կամ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություններում տեղակայված «Ալեքսերվ» ՍՊԸ իրացման կետերից:

Գործունեության տեսակների ցանկ
 
ա. բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառք.
բ. ավտոտրանսպորտային միջոցների գազալցում (գազալիցքավորում).
գ. շահումով խաղերի և խաղատների կազմակերպում.
դ. համակարգչային խաղերի կազմակերպում.
ե. բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում.
զ. ավտոտրանսպորտային գործունեություն.
է. վարսավիրական ծառայությունների մատուցում.
ը. լուսանկարչական լաբորատորիաների գործունեություն.
թ. ավտոկանգառների գործունեություն.
ժ. կապի բնագավառում կոմիսիոներների և գործակալների գործունեություն (բացառությամբ մանրածախ վաճառքի կամ բնակչությանը ծառայությունների մատուցման).
ժա. կրթության բնագավառ:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08