Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԺԳՈՀ Է. ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱԻՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
23/12/2009 19:03
Կիսվել

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԺԳՈՀ Է. ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱԻՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՀՀ նախագահի նստավայրից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու եւ Շիրակի մարզերում` 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով:

Հանրապետության ղեկավարի այցելության առաջին կանգառը եղել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքը. այստեղ նա շրջայց է կատարել «նոր քաղաքի» տարածքում, այցելել կառուցվող բնակելի տներ:

Այնուհետեւ Նախագահ Սարգսյանը եղել է Շիրակամուտ համայնքում, շրջել նորակառույց համայնքային կենտրոնում, զրուցել շիրակամուտցիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:

Շիրակամուտ համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Վարդեւանյանների բազմանդամ ընտանիքի նորակառույց տուն: Այս ընտանիքին Հանրապետության Նախագահը հյուրընկալվել էր նաեւ 2009թ. հուլիսի 15-ին, երբ նրանք դեռեւս բնակվում էին վագոն-տնակում եւ խոստացել էր հաջորդ անգամ այցելել արդեն բնակարանամուտի առիթով: Թեյի սեղանի շուրջ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում Վարդեւանյաններն իրենց երախտագիտության խոսքն են ուղղել երկրի Նախագահին` ամանորին ընդառաջ սեփական տունն ունենալու այդքան երկար սպասված երազանքն իրականություն դարձնելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանի այցելության հաջորդ կանգառը եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասը: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել թաղամասում, ծանոթացել նորակառույց շենքերի բնակարանային պայմաններին, կատարված ներքին հարդարման աշխատանքներին: Սերժ Սարգսյանը դժգոհություն է հայտնել կատարված ներքին շինարարական աշխատանքների որակի վերաբերյալ:

Այնուհետև երկրի ղեկավարը չնախատեսված խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում, որին մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը, կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարները:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ շենքերի ներքին հարդարման աշխատանքներում նկատելի են զգալի թերություններ, ինչ ուղղակի անթույլատրելի է: Շեշտելով, որ նախատեսված շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու հետ մեկտեղ չպետք է տուժի որակը, Սերժ Սարգսյանն ասել է, որ եղած թերություններն ամբողջովին պետք է վերացվեն: Նախագահը նաեւ նշել է, որ պետք է լուծվեն բոլոր բնակարանների ջեռուցման, գազիֆիկացման, սալիկապատման եւ սալօջախների տեղադրման հարցերը: «Մարդկանց նվազագույն բոլոր պայմանները պետք է ապահովվեն, եւ բնակարանները պետք է հարմարավետ լինեն ապրելու համար: Իսկ եղած բաղթողումների հետ կապված կառուցապատող ընկերությունը և համապատասխան պետական գերատեսչությունները պետք է հետևություններ անեն»,-ընդգծել է երկրի ղեկավարը: Նա հանձնարարել է նաեւ լուծել տարածքի բարեկարգման, կանաչապատման, ենթակառուցվածքների ապահովման հետ կապված խնդիրները:

Քաղաքաշինության նախարարության եւ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարները խոստացել են, որ նշված աշխատանքները լիովին կավարտվեն, եւ շենքերը բնակության համար պատրաստ կլինեն հաջորդ տարվա մայիսի կեսին:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08