ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է «ՄԵԾԱՄՈՐԷՆԵՐԳԱԱՏՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում ատոմային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցման նպատակով ստեղծվող «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ հիմնադիր պայմանագրին եւ կանոնադրությանը։ Դրանով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ավարտվում է այս նախաձեռնության իրավական փուլը եւ սկսվում գործնական աշխատանքի ժամանակաշրջանը։