ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԲԵՅԶ ՄԵԹԸԼՍ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարության հետ` ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 թվականին ընկերության ծավալած գործունեության եւ 2010 թվականի ծրագրերին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է ընկերության դերը հանրապետության տնտեսության զարգացման գործում, նշելով, որ հաջորդ տարի նույնպես ակնկալում է համառ եւ արդյունավետ գործունեություն: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը: