ՇՔԱՆՇԱՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Ծովային եւ ցամաքային հաղորդակցության վարչության կազմավորման 200-ամյակի հիշատակին նվիրված շքանշան է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանին։
ՀՀ եւ ՌԴ միջեւ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի կողմից շնորհված շքանշանը Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել եւ ընդունել երախտագիտությամբ։