Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
30/12/2009 15:14
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Սիրելի հայրենակիցներ,

Մեր պետության համար 2009 թվականը լի եղել փորձություններով և դժվարություններով։

Համաշխարհային ճգնաժամի պայմաններում միասին հաղթահարել ենք տնտեսական, ֆինանսական և սոցիալական լրջագույն մարտահրավերներ։

Կառավարության հակաճգնաժամային լայնածավալ միջոցառումները հազարավոր ընտանիքների համար մեղմեցին գլոբալ տնտեսական տագնապի հետևանքները։
2009 թվականին մենք ավելացրել ենք կենսաթոշակները 16 տոկոսով, աշխատավարձերը` 11 տոկոսով, ընդ որում, աշխատավարձի աճ է արձանագրվել ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածում։

Հակաճգնաժամային օպերատիվ շտաբի աշխատանքների շնորհիվ ստեղծվել են հազարավոր նոր աշխատատեղեր։ Աղետի գոտում մենք իրականացրել ենք մեծածավալ շինարարական աշխատանքներ, և դրանք շարունակվելու են 2010-2011 թվականներին։

Կառուցել ենք 415 կիլոմետր ճանապարհ։ Ոռոգման համակարգում անց ենք կացրել 300 կիլոմետր ջրագիծ։ 2010-ին` կառուցելու ենք ևս 500 կիլոմետր։ Ավարտին է մոտենում Երևանի նոր ջերմաէլեկտրակայանի շինարարությունը։ եսանելի փուլ է մտնում ատոմային էլեկտրակայանի նոր բլոկի կառուցման աշխատանքները։ Մեզ հաջողվել է մի շարք ոլորտներում ներմուծումը փոխարինել հայրենական արտադրությամբ։ կնառու հաջողություններ են գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակության ոլորտներում։

2009 թվականին նշանակալի իրադարձություններ արձանագրվեցին մշակույթի և հատկապես սպորտի բնագավառներում։ Ես մեծապես գնահատում եմ այն իրողությունը, որ մեր կողմից իրականացվող խորքային բարեփոխումները հասարակությունը դրական է ընդունում։ Բայց մենք պետք է չմոռանանք, որ դեռ շատ անելիքներ ունենք։
Եվ կառավարությունը 2010 թվական է մտնում ֆինանսական, տնտեսական ու կուտակած փորձի մեծ պաշարով։ Համոզված եմ. միասին ի զորու ենք դիմագրավել ցանկացած մարտահրավերի ու նոր տարում արձանագրել, որ մեր պետականության առջև ծառացած օրախնդիր հիմնահարցերը նահանջում են։

Սիրելի հայրենակիցներ,

Մենք մուտք ենք գործում նոր տարի, և իմ մաղթանքն է, որ մեզ ուղեկցի խաղաղությունը, մեր երկրում տիրեն արդարությունն ու փոխադարձ վստահության մթնոլոտը, որ մեր օջախներում իշխեն համերաշխությունն ու սերը։

Աստված մեզ բոլորիս պահապան։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08