ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության նախագահ Պիեռ Ֆատուշի եւ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում ընկերության ընթացիկ եւ հետագա ծրագրերի հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է «Ղարաբաղ տելեկոմ»-ի դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս ընկերությունն իր ակտիվ մասնակցությունը կբերի Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ պաշտոնատար այլ անձինք: