ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ
Կառավարությունում ամփոփվել են նախարարների եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների հաշվետվությունները։ Այսօր վարչապետին իրենց հաշվետվություններն են ներկայացրել կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, պետական գույքի կառավարման վարչության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարները։ Նրանք ներկայացրել են նաեւ 2009 թվականի իրենց աշխատանքային բացթողումներն ու թերացումները, որոնք նախատեսում են լուծել 2010 թվականին։