Պաշտոնական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆ ԱՐՏԳՈՐԾ ՆԱԽԱՐԱՐԻՆ
27/01/2010 19:55
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆ ԱՐՏԳՈՐԾ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին, վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իրանի արտգործնախարարի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա հայ-իրանական կապերի ու հարաբերությունների ամրապնդման եւ հետագա զարգացման համար։

Պարոն Մոթթաքին վարչապետին է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմի ողջույնները եւ Իրան այցելելու հրավերը։ «Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների հարաբերություններում եւ հույս ունենք` այցելությունը նոր թափ կհաղորդի այդ հարաբերություններին», ասել է Մանուչեհր Մոթթաքին։
Երկուստեք կարեւորվել են էներգետիկայի բնագավառում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի, ինչպես նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի եւ նավթամթերքների խողովակաշարի կառուցումը։ Տիգրան Սարգսյանը նշել է. «Երկաթգծի կառուցումը մեր առաջնահերթություններից է։ Երկու երկրների նախագահների միջեւ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններ կան։ Այս ծրագիրն ունի սոցիալական, տնտեսական եւ քաղաքական լուրջ նշանակություն»։

Պարոն Մոթթաքին ընդգծել է, որ երկու երկրների նախագահների միջեւ մինչ այժմ կայացած հանդիպումները մեծ դեր են խաղացել երկկողմ նոր հարաբերությունների ձեւավորման հարցում։

Փոխադարձաբար կարեւորվել է առեւտրային կազմակերպությունների եւ պետական ու մասնավոր հատվածի կազմակերպությունների համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը, տարբեր համաժողովների, բիզնես-ֆորումների եւ նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպումը։ Ընդգծվել է երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման կարեւորությունը, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Վարչապետն առաջարկել է նաեւ ընդլայնել համագործացության ոլորտները, հեռանկարային համարել գյուղատնտեսության բնագավառը։ Կողմերն անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալներին եւ այդ առումով կարեւորել մաքսազերծման գործընթացների պարզեցումը։

Նշվել է, որ ծրագրերից ու նախագծերից շատերը գտնվում են Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգում, որն այսօր մեկնարկել է Երեւանում։

Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ողջույններն է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին եւ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Վարչապետը նաեւ շնորհակալություն է հայտնել իրանական կողմին 2008թ. ամռանը Հայաստանի ցամաքային հաղորդակցության խաթարման ժամանակ մեր երկրին ցուցաբերած համակողմանի օժանդակության համար։

AMP
09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57