ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանն ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը եւ զարգացման հեռանկարները կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարներում։ Անդրադարձ է արվել ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։