Պաշտոնական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 385.00-1.00
EUR BUY - 447.00+1.00 EUR SELL - 456.00-1.00
OIL:  BRENT - 68.14-0.23 WTI - 66.38-0.18
COMEX:  GOLD - 3319.70-0.80 SILVER - 36.98-0.43
COMEX:  PLATINUM - 1381.00-1.85
LME:  ALUMINIUM - 2590.00-0.58 COPPER - 9864.50-0.90
LME:  NICKEL - 15290.00-1.04 TIN - 33702.00-0.43
LME:  LEAD - 2058.50-0.27 ZINC - 2724.00-0.96
FOREX:  USD/JPY - 145.01+0.32 EUR/GBP - 1.1751-0.23
FOREX:  EUR/USD - 1.1751-0.23 GBP/USD - 1.3614-0.28
STOCKS RUS:  RTSI - 1119.52-0.83
STOCKS US: DOW JONES - 44828.53+0.00 NASDAQ - 20601.10+0.00
STOCKS US: S&P 500 - 6279.35+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39810.88+0.06 TOPIX - 2827.95-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 23916.06-0.64 SSEC - 3472.32+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 8822.91+0.00 CAC40 - 7696.27-0.75
STOCKS EUR:  DAX - 23787.45-0.61
04/07/2025  CBA:  USD - 384.26-0.2 GBP - 524.44-0.77
04/07/2025  CBA:  EURO - 452.58-0.89
04/07/2025  CBA:  GOLD - 41166-66 SILVER - 455.62+6.87
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25/02/2010 15:12
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ կառավարությունը թույլատրել է մինչեւ 2013թ. նոյեմբերի 28-ը երկարաձգել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության Արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ներմուծված սարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը։ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքի մոնիտորինգ իրականացնելու համար ԱՄՆ ազգային օդագնացության եւ տիեզերքի վարչության եւ ՍՊԱԾ միջեւ կնքված պայմանագրերի համաձայն ստացվող սարքերի եւ սարքավորումների ներմուծման եւ մաքսային ձեւակերպման հետ կապված խնդիրներով։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը մինչեւ 2010թ. օգոստոսի 11-ը երկարաձգել է «ԱՄԱ կոմպրեսոր» համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ռեժիմը։ Ընկերության արտադրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ որակով չի զիջում արտասահմանյան ընկերությունների արտադրանքին։ Կառավարության մյուս որոշմամբ հարկային եւ մաքսային արտոնություններ են սահմանվել «Էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակում «Անվճար» նշմամբ ներմուծվող 3.5 տոննա մալուխի նկատմամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության եւ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջեւ կնքված վարկային համաձայնագրով։

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ սպասարկման հինգ կենտրոնների, ինչպես նաեւ ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրման, հարկային ծառայողների պաշտոնների նկարագրերի սահմանման ժամկետները անցյալ տարվանից տեղափոխել ընթացիկ տարի։

AMP
04/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.26
-0.2
Եվրո (EUR)
452.58
-0.89
Ռուբլի (RUR)
4.8832
-0.0057
Լարի (GEL)
141.37
-0.06
41166
-66
Արծաթ
455.62
+6.87