Պաշտոնական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ Է «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
25/02/2010 19:39
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ Է «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր` փետրվարի 25-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը իր եւ պատգամավորների անունից ողջունեց բաց դասին մասնակցելու համար խորհրդարան այցելած Արաբկիր համայնքի դպրոցականներին եւ մանկավարժներին:

Այնուհետեւ խորհրդարանը վերսկսեց «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումները: Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշեց, որ օրինագծերի փաթեթի ընդունման նպատակն է ապրանքային նշանների իրավական համակարգի կատարելագործումը, ՀՀ օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելը: Նրա կարծիքով` օրենսդրական փոփոխությունները տեղական արտադրողին ապրանքի որակը բարձրացնելու եւ միջազգային շուկա արտահանման ծավալները մեծացնելու հնարավորություն են ընձեռում: Տեղեկացվեց, որ գլխադասային հանձնաժողովում օրինագծերի փաթեթը երեք անգամ քննարկվել է, ԱԺ պատգամավորների եւ իրավաբանական վարչության 40-ից ավել առաջարկություններ ընդունվել են հեղինակների կողմից:

Հարցի առնչությամբ իրենց տեսակետները ներկայացրին նաեւ ԱԺ պատգամավորները: Վարդան Այվազյանն իրավական տեխնիկայի տեսանկյունից կարեւորեց «ապրանքային նշան» եւ «աշխարհագրական նշում» հասկացությունների ներմուծումը: Նա անդրադարձավ նաեւ «կոլեկտիվ հայտ» հասկացությանը, ինչը իրավական պաշտպանության հնարավորություն է ստեղծելու կազմակերպությունների համար: Արմեն Մարտիրոսյանն առաջարկում է աշխարհագրական անուն ունեցող ապրանքանիշերի թողարկման թույլտվությունը տալ պետությանը, ըստ որի արտադրողները սահմանված չափով գումար վճարեն պետությանը եւ ստանան տվյալ ապրանքանիշը օգտագործելու իրավունք: Ըստ պարոն Մարտիրոսյանի` դա կպաշտպանի տնտեսվարողներին եւ հնարավորություն կտա նշել ապրանքի ծագման վայրը: Մանվել Բադեյանը ընդգծեց, որ օրենսդրական փաթեթի նպատակն է հայրենի օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ չափանիշներին: Նա համոզմունք հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կշտկվեն բոլոր տեխնիկական վրիպակները եւ հակասությունները:

«Ժառանգություն» տեսակետը ներկայացրեց Ստյոպա Սաֆարյանը` տեղեկացնելով, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծի ընդունմանը: Խմբակցության ղեկավարն առաջարկում է կառավարությանը եւ գլխադասային հանձնաժողովին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել խորհրդարանական լսումներ, իսկ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին` հարցը քննարկել ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի շրջանակներում եւ օրենսդրական փաթեթի առնչությամբ ներկայացնել հարակից զեկույց:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով` Կարեն Ճշմարիտյանը անդրադարձավ օրենսդրական փաթեթի հայեցակարգային դրույթներին` առաջարկելով իր գործընկերներին առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնել առաջարկություններ եւ դիտողություններ: Օրինագծերով իրավական պաշտպանության մեխանիզմներ են ստեղծվում սեփականատերերի համար: Անդրադառնալով այն տեսակետներին, թե կառավարությունը պայքարում է մենաշնորհների դեմ` պարոն Ճշմարիտյանը հիշեցրեց, որ կառավարությունը պայքարում է ոչ թե մենաշնորհների, այլեւ մենաշնորհների չարաշահման դեմ: Տեղեկացնելով, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու` Կարեն Ճշմարիտյանը նույն կերպ վարվելու կոչ արեց նաեւ իր գործընկերներին:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը, շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկումների համար, առաջինից երկրորդ ընթերցում համագործակցելու եւ օրենսդրական փաթեթը լրամշակելու պատրաստակամություն հայտնեցին:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Միքայել Նալբանդյանը:

Երկրորդ նիստում պատգամավորները առաջին ընթերցումով ընդունեցին «Աշխարհագրական նշումների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեցին «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթները: Խորհրդարանը վավերացրեց 2009 թ. հունվարի 26-ին Բոննում ստորագրված «Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության կանոնադրությունը»:

ԱԺ պատգամավորներ ալուստ Սահակյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Արտակ Դավթյանի, Վարդան Բոստանջյանի, Արամ Աաֆարյանի, Արաիկ Հովհաննիսյանի եւ Համլետ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցումով: Հիմնական զեկուցող Ռաֆիկ Պետրոսյանի գնահատմամբ` օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել «ԱԺ կանոնակարգ» օրենքի որոշ դրույթներ եւ վերացնել որոշ անճշտություններ:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը, առաջարկվող փոփոխությունները համարելով անհրաժեշտ, դրական եզրակացություն է ներկայացրել:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց նաեւ կառավարության հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» եւ դրա հետ պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Վաչե աբրիելյանը: Օրինագծերի փաթեթով ամրագրվում է որոշակի ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պարտադիր պահանջը, լուծվում է վնաս պատճառողների վճարունակության խնդիրը` վնաս պատճառելու դեպքում խոշոր, անկանխատեսելի ծախսերը փոխարինելով փոքր, որոշակի եւ պարբերական վճարներով: Պարոն աբրիելյանը նշեց, որ օրենսդրական փաթեթի ընդունմամբ երաշխավորվելու է տուժողին (նրա ժառանգներին, ներկայացուցիչներին) ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով պատճառված անձնական եւ գույքային վնասների դիմաց հատուցման վճարումը` առնվազն ապահովագրական գումարի սահմաններում, ստեղծվելու են ԱՊՊԱ համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովող ենթակառուցվածքներ:
Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագիծը մեկ տարի է արդեն շրջանառության մեջ է գտնվում, խորհրդարանական լսումներ են կազմակերպվել, որի արդյունքում օրենսդրական փաթեթը լրամշակվել է: Ըստ հարակից զեկուցողի` օրենքի հիմնական նպատակը ավտոտրանսպորտային պատահարների պատճառով տուժողների շահերի պաշտպանությունն է:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85