
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԳՈՐ ՇՈՒՎԱԼՈՎԻՆ
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովին։
Բանկի նախագահը վարչապետին է ներկայացրել բանկի գործունեությունը եւ ռազմավարությունը, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող ծրագրերը։
Կողմերն անդրադարձել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրներին, զարգացման հեռանկարներին եւ ներդրումային ծրագրերին, ինչպես նաեւ գործարանի նորագույն տեխնոլոգիաներով վերազինման գործընթացին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բանկի գործունեությանն առնչվող հարցերի լուծմանը։