
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության գործավարության կարգը եւ ուժը կորցրած ճանաչել նախկին որոշումը։ Սա պայմանավորված է ՀՀ պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրմամբ, ինչի կարեւորությունը շեշտել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խնդրի հրատապությունը նախ եւ առաջ վերաբերում է տեսչական ստուգում իրականացնող մարմիններին, որոնցից շատերը մինչեւ օրս ակտերը գրում են ձեռագիր, ուստի պատշաճ վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ։ Համակարգչային շարվածքի անցնելու առաջին հանձնարարականը տրված էր ՊԵԿ-ին, այժմ ժամանակն է, որպեսզի մյուս տեսչական ստուգում իրականացնող մարմինների աշխատակիցները նույնպես անցնեն համապատասխան ուսուցում, եւ առաջիկա երեք ամսում բացառվի ձեռագիր ակտ գրելը։