04/09/2008 15:35
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՊԱՀԱՆՋՎԻ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱ
Կառավարությունը հավանություն է տվել "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Արձանագրային որոշմամբ առաջարկվում է, մասնավորապես, շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացնել համապատասխան որակավորում ունեցող մասնագետների միջոցով, ինչը հնարավորինս կբացառի անցանկալի իրավիճակների առաջացման պատճառները: Օրենքի նախագծով առաջարկվում է նաեւ լիցենզավորման ենթակա գործունեության ցանկում ներառել շենքերի եւ շինությունների տեխնիկական հետազննությունը եւս: Նույն որոշմամբ հավանություն է տրվել նաեւ "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին:
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
Արծաթ
743.09
-18.46
10:53 26/09/26
10:33 26/09/26
17:46 25/09/26
