Պաշտոնական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
05/09/2008 15:14
Կիսվել

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՄԹԵՔ 08 ԿՈՆԳՐԵՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՍՈՒԼԻՍԻՆ

Երևան, ՀՀ և ՄԱՈՒՆԹԻՆ ՎՅՈՒ, Կալիֆորնիա, ԱՄՆ – Սեպտեմբերի 5, 2008 –Տեխնոլոգիաների հայկական կոնգրեսի հայտարարությամբ բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովը` ԱրմԹեք Կոնգրես” 08-ը, տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 4-5-ը, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների, գիտա-կրթական համակարգի և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ Համաժողովը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը` միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերը և ներդրումների հետագա աճը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ԱրմԹեք կոնգրեսը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Ներսես Երիցյանի խոսքերով` ԱրմԹեք կոնգրեսը հարթակ է Հայաստանի ընթացիկ ձեռքբերումների պահպանման ռազմավարությունը քննարկելու, ծրագրավորելու և իրագործելու, ինչպես նաև աշխարհում Հայաստանի` որպես արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների երկրի, ճանաչումը տարածելու համար։
Հայաստանի կառավարությունը գտնում է, որ ԱրմԹեք Կոնգրեսը աննախադեպ հնարավորություն է տալիս բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձեռք բերել մասնագիտական տեղեկություններ և հաստատել գործարար կապեր։ Գործարարներից բացի, կոնգրեսին կմասնակցեն նաև Հայաստանի և ԱՄՆ կառավարության, ֆինանսական և ծառայությունների ոլորտների ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ։
"“ԱրմԹեք Կոնգրես”08”-ը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա համաժողով է, որը պարբերաբար անց է կացվում Կալիֆորնիայի Սիլիկոնային հովտում և Հայաստանում։ Պատմական հաջող մեկնարկը կայացավ 2007թ.-ին Սիլիկոնային հովտում և ուղենիշ հանդիսացավ գալիք տարիների համար", – նշել է Թոնի Մորոյանը, Արմթեք կոնգրեսի համանախագահն ու հիմնադիրը։ "Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է ԱրմԹեք Կոնգրեսի անցկացումը և հյուրընկալում է երկրորդ կոնֆերանսը Երևանում"։
Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական աճը, և դրան համընթաց հայ տեխնոլոգիական հանրության ընդլայնումը ստեղծել են մասնագիտական համաժողովի անցկացման անհրաժեշտություն` նպատակ ունենալով բարելավելու հաղորդակցությունը և համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների հայ մասնագետների հետ։
ԱրմԹեքը միջազգային գործարարար ունակությունների և առաջադեմ տեխնոլոգիաների կատարյալ միավորում է, որը մասնագետներին ու ձեռնարկություններին տալիս է ցանցային միջոցների կիրառման մեծ հնարավորություն։
ԱրմԹեքը հնարավորություն է տալիս նաև տրամադրել տեղեկատվություն, հայտնաբերել նոր գործարար հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց։ Արմթեք Կոնգրես” 08-ի նպատակն է վերոհիշյալ խնդիրներին անդրադառնալը։
ԱրմԹեքին կմասնակցեն ԱՄՆ, Ռուսաստանի, Եվրոպայի բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող առաջատար ղեկավարներ։ Հայաստանը կներկայացնեն կառավարության, միջազգային կազմակերպությունների և գիտակրթական համակարգի ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձված մասնագետներ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար հայկական ընկերություններից։
"Հայաստանը հսկայական ներուժ ունի, սակայն մենք շարունակում ենք սեղմված լինել մեծամասշտաբ և անկարևոր մարտահրավերներով, որոնք, ցավոք, էապես նվազեցնում են Հայաստանի նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը։ Առաջադեմ կառավարությունը կարող է մեծ դեր ունենալ Հայաստանը ներդրումային կենտրոն դարձնելու գործում։ ԱրմԹեք Կոնգրեսը կառավարությանը, գործարարներին և գիտության ոլորտի առաջատարներին հնարավորություն է ընձեռում ազատ քննարկել ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները և գտնել լուծումներ, որոնք թույլ կտան ուժեղացնել Հայաստանի բիզնեսն ու ՏՏ ոլորտը՝ այն իսկապես դարձնելով ուժեղ մրցակից", -ասել է ՀՊՃՀ պատվավոր դոկտոր, "Սինոփսիս"-ի Կորպորատիվ շուկայավարման և շուկայի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ և "Սինոփսիս"-ի հայաստանյան գրասենյակի նախագահ Դր. Րիչ Գոլդմանը։ "Մարտահրավերներ գոյություն ունեն բոլոր երեք ոլորտներում՝ Կառավարություն, գիտություն, բիզնես, և մենք պետք է գործենք միասին` խնդիրները լուծելու և նոր միջոցներ մշակելու համար, որոնք ճանապարհ կհարթեն Հայաստանի տնտեսության արագընթաց զարգացման համար, – ավելացրել է նա։

Նախապատմություն

ԱրմԹեքը հիմնադրվել է տեխնոլոգիաների և գործարար ոլորտների պրոֆեսիոնալների կողմից` Հայաստանի տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտական առաջընթացն ապահովելու և տեխնոլգիական ոլորտի արագ աճը խթանելու համար։ Այն տեղակայված է Սիլիկոնային Հովտում։
Կազմակերպիչները ողջունում են համագործակցության գաղափարը և չեն հետապնդում քաղաքական նպատակներ։
ԱրմԹեք’07 հաջող ընթացքից հետո կազմակերպիչները որոշում են կայացրել հետագայում տեխնոլոգիական և գործարար միջազգային համաժողովները հրավիրել պարբերաբար` այդ գործընթացը դարձնելով կազմակերպության հիմնական նպատակը։ Լրացուցիչ տեղեկության համար կարող եք այցելել www.armtechcongress.com ինտերնետային կայքը։
ԱրմԹեք Կոնգրես 07-ը` Տեխնոլոգիաների հայկական առաջին համաժողովը, տեղի է ունեցել 2007թ-ի հուլիսի 4-7-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիոսկո քաղաքում։ Միջոցառումը, որին մասնակցում էին 300 հոգի, հնարավորություն ընձեռեց ԱՄՆ-ից, ՀՀ-ից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից մասնակցող բազմաթիվ ընկերությունների, կրթական հաստատությունների և կառավարության մարմինների ներկայացուցիչներին հանդես գալու տեխնոլոգիական ձեռքբերումների և ոլորտի մարտահրավերների վերաբերյալ ելույթներով և շնորհանդեսներով։
AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08