Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՄԻՐՈՍԼԱՎ ԼԱՅՉԻԿԻՆ
18/03/2010 16:34
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՄԻՐՈՍԼԱՎ ԼԱՅՉԻԿԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին։ Ողջունելով հյուրին` վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցության ինտենսիվության ներկայիս մակարդակը նպաստավոր նախադրյալներ է ստեղծում այն խորացնելու համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Սլովակիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իրեն ուղեկցում է գործարարների եւ ներդրողների պատվիրակություն, ովքեր ուսումնասիրում են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։

Զրուցակիցներն անդրադարձել են Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Հայաստան-Սլովակիա համագործակցության ընդլայնմանը։ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Սլովակիայի ակտիվ մասնակցությունն այդ ծրագրի իրագործմանը։ Փոխադարձաբար ընդգծվել է, որ Սլովակիայի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար Պարոն Լայչակը նշել է, որ այս տարի իրենց հանրապետությունն ստանձնելու է «Վիշեգրադի քառյակի» նախագահությունը եւ նախատեսում է հանդիպում կազմակերպել այդ խմբի եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների միջեւ։

Կողմերը կարեւորել են տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործումը։ Այդ համատեքստում բարձր է գնահատվել այսօր Երեւանում հայ-սլովակյան առաջին գործարար ֆորումի անցկացումը։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների ձեռնարկատերերի միջեւ կապերի սերտացմանը եւ ներդրումների խթանմանը։ Վարչապետը նշել է, որ հանձնարարական է տվել «Զարգացման հայկական գործակալությանը»` մշակելու ներդրումները խթանող կոնկրետ նախագիծ։
Հեռանկարային է համարվել երկկողմանի համագործակցության ընդլայնումը էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում։

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ կատարելագործման անհրաժեշտությունը։
Սլովակիայի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված Սլովակիա այցելելու հրավերը։

Հյուրի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին։

AMP
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46