ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋԵԼ ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից առաջ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հիշեցրել է, որ օրերս ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ դժգոհություն է հայտնել առ այն, որ «Պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ ՀՀ կառավարության ներկայացուցիչ ՀՀ ԿԲ փոխնախագահն Ազգային ժողովի դահլիճում չի եղել, եւ բացատրություն է պահանջել դրա համար։ Լսելով ԿԲ նախագահի պարզաբանումը, վարչապետը համապատասխան ծառայություններին հանձնարարել է այսուհետ բացառել նման դեպքերը։