09/09/2008 16:28
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Այսօր` սեպտեմբերի 9-ին, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպուլոսին:
Հանրապետության նախագահը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՍԾՏՀ-ում Հայաստանի առաջիկա նախագահության եւ այդ ընթացքում իրականացվելիք միջոցառումների հետ կապված հարցեր:
Ըստ երկրի ղեկավարի, Հայաստանը լրջորեն է պատրաստվել այդ առաքելությանը եւ կանի իրենից կախված հնարավորն` այն պատվով կատարելու: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը մշակել է գործողությունների հստակ ծրագիր եւ մտադիր է այն հետեւողականորեն իրականացնել:
Լեոնիդաս Քրիզանտոպուլոսն իր գոհունակությունն արտահայտելով կատարված նախապատրաստական քայլերի առնչությամբ, նշել է, որ Հայաստանը Կազմակերպության նախագահությունը ստանձնում է շատ վճռորոշ ժամանակահատվածում` կապված Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միտումների հետ: Նրա համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, երկու պետությունների երկխոսությունն իրենց անմիջական նպաստը կբերեն նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ներսում արդյունավետ գործակցությանը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:51 19/10/26
10:31 19/10/26
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26