Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԻՍՏՈՄՈՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍԻՆ
24/03/2010 16:44
Կիսվել

ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԻՍՏՈՄՈՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍԻՆ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի /ՀԲ/ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմոնե Վարուդակիսին, Հարավային Կովկասում տրանսպորտի ծրագրերի պատասխանատու Օլիվեր Լը Բերին եւ բանկի այլ ներկայացուցիչներին:

Նախարարը ողջունելով հյուրերին նշել է, որ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագիրը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման համար: Մ.Վարդանյանը կարեւորել է նաեւ ճանապարհաշինարարության ոլորտում  երկու`Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող ծրագրերի համագործակցված աշխատանքը: Ըստ նախարարի, իրականացվող ծրագրերը պետք է փոխլրացնեն միմյանց, որպեսզի կատարված աշխատանքն ավելի արդյունավետ լինի:

Ա.Վարուդակիսը մանրամասն ներկայացրել է ՀԲ-ի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի ընթացքը: Մասնավորապես նշվել է, որ անցած տարի սկսվել եւ այս տարի կավարտվի  «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագիրը, որի սկզբնական ֆինանսավորումը կազմել է 25 մլն ԱՄՆ դոլար, այնուհետեւ ստացել լրացուցիչ` 36,6 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Ա.Վարուդակիսը տեղեկացրել է, որ այդ ծրագրով նախատեսվում է վերանորոգել ընդհանուր առմամբ 240 կմ ճանապարհահատվածներ` հանրապետության մի շարք համայնքներում: ՀԲ-ի ներկայացուցչի գնահատմամբ, ծրագիրը բավականին արդյունավետ  է, քանի որ այն գյուղական համայնքի ճանապարհը  կապում է  հարակից գլխավոր մայրուղիների հետ, ինչպես նաեւ համայնքների բնակչությանն ապահովում լրացուցիչ աշխատատեղերով:

Ա.Վարուդակիսը անդրադարձել է նաեւ առաջիկայում բանկի կողմից նախատեսվող ճանապարհաշինարարական նոր ծրագրերի իրականացմանը: Նշվել է, որ ՀԲ-ն նախատեսում է մինչեւ տարեվերջ տրամադրել մոտ 35-40 մլն ԱՄՆ դոլարի վարկ`  «Հազարամյակի մարտահրավերներ հիմանդրամի» կողմից դադարեցված ընդհանուր առմամբ 171 կմ  ճանապարհահատվածների, ինչպես նաեւ միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչեւ Հալիձոր գյուղ տանող հատվածի կառուցման եւ վերանորոգման նպատակով: Վերջինի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա հոկտեմբերին:

Հանդիպման վերջում Ա.Վարուդակիսը նախարար Մ.Վարդանյանին հրավիրել է Թբիլիսի, որտեղ մայիսի 12-ին կկայանա  ՀԲ-ի կողմից կազմակերպած` տրանսպորտի ոլորտին նվիրված միջազգային դոնոր կազմակերպությունների ղեկավարների կոնֆերանս, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարների գլխավորած պատվիրակությունները:

AMP
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46