
«ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ»-Ը ԱՅՍՈՒՀԵՏ ԿԿՐԻ ՎԻԿՏՈՐ ԶԱՐՈՒԲՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ, ԻՍԿ ԵՐԵՎԱՆԻ N29 ԴՊՐՈՑԸ` ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
Կառավարության որոշմամբ «Արփա-Սեւան» ջրատար թունելը անվանակոչվել է Յակով Զարոբյանի անունով։ Նկատի է առնվել այս վաստակաշատ գործչի պաշտոնավարման տարիներին Արփա-Սեւանի նախագծման եւ կառուցման իրողությունը, ինչպես նաեւ այն, որ 2008թ. լրացել է նրա ծննդյան 100-ամյակը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը Երեւանի N 29 միջնակարգ հանրակրթական դպրոցն անվանակոչել է վաղամեռիկ վարչապետ, պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի անունով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր` նրա մահվան օրը, երկրի ղեկավարությունը ՀՀ նախագահի գլխավորությամբ այցելել է պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին, եւ նրա անվամբ դպրոց կոչելը նույնպես մեր ժողովրդի երախտիքի արտահայտությունն է Անդրանիկ Մարգարյանի հանդեպ։