ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԴԱՖԻՆԱ ԳԵՐՉԵՎԱՅԻՆ
Մարտի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևային:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է Դ. Գերչևային` ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ ՄԱԿ-ի հետ Էկոնոմիկայի նախարարության սերտ համագործակցությունը կշարունակվի նաև նորանշանակ ղեկավարի գործունեության ընթացքում:
Անդրադառնալով հետագա համագործակցության առաջնահերթություններին` հանդիպման ընթացքում ձեռք է բերվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման պայմանավորվածություն: