Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
30/03/2010 19:12
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի հերթական նիստ, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր նպատակն է գնահատել` ինչ վիճակում են գտնվում բոլոր ծրագրերի ներդրման աշխատանքները, բացահայտել առկա խնդիրները եւ մատնանշել ապագա անելիքների ուղիները»։
Քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր։

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել էկոնոմիկայի նախարարի զեկույցը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման մասին, արտաքին գործերի նախարարի տեղակալի զեկույցը ԵՄ-ի հետ Ասոցիացման hամաձայնագրի բանակցային գործընթացի նախապատրաստման ընթացքի եւ արդարադատության նախարարի զեկույցը «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ։

Հաստատվել են պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի առաջնահերթությունները (CIB) եւ ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (DCFTA) բանակցային գործընթացի նախապատրաստման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների ծրագրի իրականացման ժամանակացույցը։
Անդրադառնալով Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցությանը` կառավարության անդամները Տիգրան Սարգսյանին են ներկայացրել իրենց գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները։ Դրանք վերաբերում են ժողովրդավարության, արդյունավետ կառավարման ու կայունության, տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքականության համապատասխանեցման, էներգետիկ անվտանգության եւ մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացմանը։

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը տեղեկացրել է, որ Իտալիայի կառավարությունը առաջարկություն է ներկայացրել Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ։ Հանձնաժողովի անդամների կողմից որպես համագործակցության բնագավառներ ըստ առաջնահերթության առանձնացվել են սահմանային ինտեգրված կառավարման, ՓՄՁ զարգացման, էներգետիկայի, բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտները։

Նիստում հավանության է արժանացել 2011-2013 թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը։ Քննարկվել են Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո Թվինինգ, Թայեքս, Սիգմա ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ տեխնիկական օժանդակության ծրագրերը։

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել էկոնոմիկայի նախարարի զեկույցը ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային եւ մակրոֆինանսական աջակցության, ինչպես նաեւ 2010 թ. ընդհանուր բյուջետային աջակցության ծրագրի վերաբերյալ։ Վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարին բյուջետային պլանավորումների ժամանակ հաշվի առնել Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների պատշաճ եւ ժամանակին կատարման հանգամանքը։

Ի գիտություն է ընդունվել նաեւ տեղեկությունը Եվրամիության խորհրդատվական խմբի հետ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69