ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՍԱՄՅԱԿ
Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որի նպատակն է պարզեցնել պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների համատարած ֆինանսատնտեսական վիճակի մոնիտորինգի իրականացման գործընթացը եւ մոնիտորինգն իրականացնել յուրաքանչյուր կիսամյակ, ինչպես նաեւ կազմակերպությունների արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշ ընդունել դրանց շահութաբերությունը։