ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Այսօր տեղի ունեցած Ազգային Ժողովի նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրինագիծը` կից փաթեթով: Պարոն Բադալյանը նշեց, որ ստացվել է 6 առաջարկություն ՀՀ կառավարությունից, որոնց ընդունման արդյունքում փաթեթը լրամշակվել է: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հերմինե Նաղդալյանը: