Պաշտոնական

USD BUY - 383.50+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 455.00+0.00
OIL:  BRENT - 70.07+1.10 WTI - 68.24+0.89
COMEX:  GOLD - 3301.70-1.20 SILVER - 36.77-0.65
COMEX:  PLATINUM - 1381.80+0.14
LME:  ALUMINIUM - 2586.00+0.49 COPPER - 9790.50-0.40
LME:  NICKEL - 15042.00-0.89 TIN - 33397.00+0.34
LME:  LEAD - 2056.50+0.98 ZINC - 2720.50+1.34
FOREX:  USD/JPY - 147.1+0.75 EUR/GBP - 1.1704-0.37
FOREX:  EUR/USD - 1.1704-0.37 GBP/USD - 1.357-0.45
STOCKS RUS:  RTSI - 1110.51+0.68
STOCKS US: DOW JONES - 44240.76-0.37 NASDAQ - 20418.46+0.03
STOCKS US: S&P 500 - 6225.52-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 39821.28+0.33 TOPIX - 2828.16+0.41
STOCKS CHINA:  HANG SENG - 23892.32-1.06 SSEC - 3493.05-0.13
STOCKS EUR:  FTSE100 - 8854.18+0.54 CAC40 - 7766.71+0.56
STOCKS EUR:  DAX - 24206.91+0.55
09/07/2025  CBA:  USD - 383.82-0.37 GBP - 521.34-0.31
09/07/2025  CBA:  EURO - 449.11-1.47
09/07/2025  CBA:  GOLD - 40904-47 SILVER - 453.81+6.11
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՀԱՄԱԴՈՒՆ ԹՈՒՐԵԻՆ
07/04/2010 17:10
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՀԱՄԱԴՈՒՆ ԹՈՒՐԵԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին։
Վարչապետը ողջունել է հյուրին եւ նշել, որ նրա առաջին այցը Հայաստան կնպաստի երկկողմ կապերի սերտացմանը եւ ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի խնդիրները եւ հեռանկարները։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը գերակա ուղղություն է համարվում Հայաստանի համար։ Ոլորտի զարգացման համար Տիգրան Սարգսյանը կարեւորել է ՀՄՄ-ի տեխնիկական օժանդակությունն ու խորհրդատվության տրամադրումը։

Համադուն Թուրեն շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ տեղեկացրել, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը երեք ուղղություններով ընդլայնելու մասին։ Դրանք են` կարողությունների զարգացում, ոլորտային կառավարում եւ ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվայնացում։

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կապի եւ հեռահաղորդակցության ոլորտներում առկա իրավիճակը։ Նշվել է, որ Հայաստանում դեռեւս անելիքներ կան համացանցի արագ հասանելիության ցուցանիշների բարելավման ուղղությամբ։

AMP
09/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.82
-0.37
Եվրո (EUR)
449.11
-1.47
Ռուբլի (RUR)
4.912
+0.0079
Լարի (GEL)
141.28
-0.17
40904
-47
Արծաթ
453.81
+6.11