Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻՏՁՄ 10-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
14/04/2010 16:11
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻՏՁՄ 10-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 10-րդ հոբելյանական համագումարի բացմանը։

Վարչապետը ողջունել է ներկաներին եւ շնորհավորել նրանց միության հոբելյանի առթիվ։ Կառավարության ղեկավարը հիշեցրել է. որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռեւս վեց տարի առաջ հայտարարել է տնտեսության գերակա ճյուղ, եւ ձեռնարկվել են միջոցառումներ, որպեսզի այս ոլորտն արագ տեմպերով զարգանա։ «Ես գիտեմ, որ շատ հաճախ հանրությունը դժգոհում է, որ միջոցառումները, բարեփոխումները դանդաղ են ընթանում, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում դեռեւս անելիքներ շատ ունենք,-մասնավորապես նշել է Տիգրան Սարգսյանը։ «Միեւնույն ժամանակ կարող ենք արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում բավական լուրջ առաջընթաց կա, եւ մեր պարբերաբար հանդիպումները, ձեր կողմից բարձրացված խնդիրները, որոնք հետեւողականորեն վերահսկվում են կառավարության աշխատակազմի կողմից, գտնում են իրենց լուծումները։ Ուրախ եմ, որ մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ քննարկում էինք կառավարության կատարած եւ չկատարած պարտավորությունները կետ առ կետ, արձանագրեցինք, որ գրեթե բոլոր ուղղություններով մենք էական առաջընթաց ունենք, չնայած հանգամանքին, որ դեռեւս չլուծված խնդիրներ կան։ Բայց 2009 թվականը, իմ կարծիքով, ոլորտի համար բեկումնային էր, որովհետեւ չնայած մենք Հայաստանի Հանրապետությունում ունեցանք Համախառն ներքին արդյունքի անկում` հիմնականում շինարարության ոլորտով պայմանավորված, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցանք աննախադեպ աճ 17 տոկոսի չափով, ընդ որում ոչ միայն ծառայությունների մատուցման ծավալային աճ ունեցանք, այլ նաեւ ոլորտում աշխատող ձեռնարկությունների քանակի ավելացման։ Իսկ դա նշանակում է, որ այն համատեղ ծրագրերը, որ մենք ձեզ հետ միասին իրականացրել ենք, արդեն իսկ տալիս են դրական արդյունքներ։ Ինտերնետը դառնում է ավելի հասանելի մեր քաղաքացիների համար։ Այդ տեսակետից կառավարության կողմից ձեռնարկված ծրագրերը, որոնք միասին քննարկել ենք, եւ որոնք ներառված են մեր համատեղ հաստատած հայեցակարգում, տալիս են իրենց դրական արդյունքները։ Չափազանց կարեւոր է, որ մենք ունենք նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների օժանդակությունը եւ աջակցությունը։ Մասնավորապես, «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը համարում եմ հենքային, որովհետեւ եթե մենք ցանկացած ընտանիքում համակարգիչ ապահովենք, կփոխվի այդ ընտանիքի մտածողությունը։ Ընտանիքն ինտերնետի միջոցով կարողանում է օգտվել մեր մատուցած տասնյակ ծառայություններից, եւ ընդհանրապես ինտերնետային կյանքը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մարդկանց համար այլեւս դառնում է առարկայական մի բան, որն ազդում է նաեւ նրանց կենցաղի վրա։ Հասկանալի է, որ եթե ցանկանում ենք հաջողության հասնել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, այս փուլում պետք է մասսայականություն ապահովենք։ Այդ տեսակետից «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, կարծում եմ, իր դրական արդյունքները տալու է։

2009 թվականի արդյունքներն ամփոփելիս մեզ համար չափազանց կարեւոր էր այն հանգամանքը, որ կտրուկ ավելացել էին տեղեկատվական տեխնոլոգիաներ սպառողները Հայաստանի Հանրապետությունում։ Դա, ըստ էության, բեկումնային տարի էր տեղեկատվական տեխնոլոգիաների առումով։ Մեր մյուս կարեւոր ձեռքբերումն այն էր, որ մեր շուկայում հայտնվեց երրորդ օպերատորը, ինչն էապես բարձրացրեց մրցակցությունն այդ ոլորտում եւ նաեւ, բնականաբար, ազդեց ծառայությունների որակի եւ գների վրա։ Դեռեւս խնդիր է ինտերնետի հասանելիությունը եւ գինը, բայց այս ոլորտում կան լուրջ ներդրումներ։ Այստեղ նույնպես անցյալ տարի հայտնվեց նոր ընկերություն, որը մալուխային կապ անցկացրեց։ Այս դաշտում նույնպես մրցակցությունն այս տարի կտրուկ կավելանա, ինչի արդյունքում առաջարկվող ծառայությունների փաթեթները կլինեն ավելի բազմազան ու որակյալ, եւ գները նույնպես կիջնեն։ 2009 թվականն ամփոփելու ժամանակ արձանագրեցինք ինտերնետի գների կտրուկ նվազում եւ սպասում ենք, որ 2010 թվականից դա նույնպես տեղի կունենա։ Հաջորդ հարցը, որի վրա ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը, «Արմթեքն» է, որ անցկացնում ենք մի անգամ Հայաստանում, հաջորդ անգամ` Սան Հոսեում։ Կարծում եմ, որ այս տարի կարող ենք ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածել։ Առաջին հերթին, դա այն գաղափարն է, որ դուք առաջ քաշեցիք` ունենալ մշտական ներկայացուցչություն Սան Հոսեում, որը կներկայացնի հայկական ընկերությունների շահերը եւ հնարավորություն կտա, մի կողմից, մեր պատրաստած ապրանքն ու ծառայություններն իրացնել Սիլիկոնյան հովտում, մյուս կողմից` կապահովի այդ աշխարհի հզորագույն կենտրոնի կապը տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական աշխարհի հետ։ Նպատակն է, որ ստանանք արդիական տեղեկատվություն, թե ինչ համաշխարհային զարգացումներ կան այդ ոլորտում, ինչպիսին է այդ ոլորտի զարգացման ապագան, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում համահունչ լինի համաշխարհային գործընթացներին։ Կառավարությունը պատրաստ է այդ ծրագիրն ի կատար ածել ձեզ հետ։ Մենք նաեւ այցելել ենք Սան Հոսեում առաջատար ինկուբատորներից մեկը։ Գուցե հենց Սան Հոսեի այս կարողությունները կարող ենք օգտագործել պլատֆորմ ձեւավորելու, այնտեղ ներկայացուցչություն ունենալու համար, որովհետեւ կարծես այն բազմաթիվ տարբերակներից, որ մեզ առաջարկվում էին Սան Հոսեում, սա ամենաձեռնտուն էր, որովհետեւ աչքի էր ընկնում իր ծառայությունների բազմազանությամբ։ Եվ միեւնույն ժամանակ, կարծես թե գներն ավելի մատչելի կլինեին, եթե մենք բոլորս միասին այդ ներդրումն իրականացնեինք։ Մեր գաղափարախոսության հիմքն այն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է ձեւավորենք ոչ միայն գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, այլեւ գիտելիքի վրա հիմնված հասարակություն։ Կարծում, եմ որ տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտը հենց դա է։ Այն կարող է մեր հասարակության մտածողության մեջ այդ արմատական փոփոխություն մտցնել։ 2009 թվականի ցուցանիշները վկայում են, որ այս ոլորտն ունի շատ մեծ ապագա, մեծ պոտենցիալ։ Դա լինելու է մեր հարաբերական առավելությունը։

Ձեզ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք։ Այս հոբելյանական հավաքին ցանկանում եմ հաջողություններ։ Միեւնույն ժամանակ ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր այն առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունը, որ հնչում է մեր հասցեին, անուշադրության չեն մատնվելու։ Ինչպես վերջին երկու տարիներին, այնպես էլ այսօր, շարունակելու ենք համագործակցությունը ձեզ հետ` բացահայտելու չլուծված պրոբլեմները եւ համատեղ ջանքերով այդ պրոբլեմները լուծելու։ Դրանցից է, օրինակ, երկակի նշանակության ապրանքների օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրը։ Դեռեւս առկա են մտահոգություններ, որ այդ օրենքի ընդունումը կարող է խոչընդոտներ ստեղծել ոլորտի համար։ Չնայած, կան նաեւ այլ տեսակետներ, որ անվտանգության ապահովմանեւ միջազգային համագործակցության առումով այս օրենքի չընդունումը ուղղակի լրջագույն խոչընդոտներ կստեղծի մեր միջազգային ինտեգրացման համար։ Նմանատիպ խնդիրները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, եւ համատեղ քննարկումների շնորհիվ կգտնենք այնպիսի լուծումներ, որ նման ռեժիմները, որոնք վերաբերում են անվտանգությանը, չխոչընդոտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը։ Դրան հասնելու միակ ճանապարհը համագործակցությունն է հեղինակավոր այս համագումարի հետ։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս հոբելյանական նիստի կապակցությամբ եւ մաղթում բեղմնավոր աշխատանք»։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ Հայաստանի Գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահը, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության տնօրենը։
Այնուհետեւ ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը եւ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը համապատասխանաբար ներկայացրել են ԻՏՁՄ 2009 թվականի հաշվետու եւ գործառնական զեկույցները, որոնցում անդրադարձել են 2009 թվականին ԻՏՁՄ կողմից իրականացված հիմնական ծրագրերին եւ միջոցառումներին։ 2010 թվականի առաջնահերթությունների շարքում կարեւորվել են ՀՀ ՏՏ ոլորտի հայեցակարգի իրականացումն ամբողջ ծավալով, «ԱրմԹեքի» կազմակերպչական հարցերը, ընդհանուր բիզնեսի եւ նորաստեղծ ընկերությունների գործունեության խթանումը, հայկական փոխկապակցման հանգույցները, կրթական համակարգի բարեփոխումները։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98