ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարիչ «Ռուսական երկաթուղիներե ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են հայկական երկաթուղու ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարը:
Նշելով, որ Հայաստանը մեծ ակնկալիքներ ունի, որ ռուսական ընկերության կառավարման ներքո երկաթուղին կդառնա վերազինված եւ մեծ արդյունավետությամբ գործող ենթակառույց, Նախագահ Սարգսյանը միաժամանակ կարեւորել է գործունեության թափանցիկությունը եւ ներդրումային ծրագրի կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը:
Վլադիմիր Յակունինը ասել է, որ ռուսական կողմը ներկայումս գույքագրում է ամբողջ համակարգը եւ վերլուծում իրավիճակը` կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նա երաշխավորել է ստանձնած պարտավորությունների լիարժեք եւ ժամանակին իրականացումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ այլընտրանքային հաղորդակցության ուղիների խնդրին: