ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
2010թ.-ի հուլիսի 6-ից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն անցկացնելու է «Հայաստանի հարկային համակարգ» ուսումնական դասընթացներ:
Դասընթացին կարող են մասնակցել պետական արտոնագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտները, ովքեր ցանկանում են բարձրացնել հարկային օրենսդրության և հարկային վարչարարության վերաբերյալ իրենց իրազեկվածությունը, ինչպես նաև նախապատրաստվել հարկային ծառայության թափուր պաշտոններ համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին:
Դասընթացները տևելու են մինչև հուլիսի 29-ը: Դասերն անցկացվելու են ՊԵԿ ուսումանկան կենտրոնի մասնաշենքում /Երևան, Կոմիտաս 35/` երկուշաբթի-ուրբաթ օրերին: