Պաշտոնական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կոռուպցիան կամ պիտի լինի անհնար, կամ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի
25/08/2020 19:01
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կոռուպցիան կամ պիտի լինի անհնար, կամ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ վարչապետը նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ հանդիպման համար: Դեռ մեկ տարի չկա, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է Հայաստանում, և հասկանալիորեն այն հայեցակարգային նշանակություն ունի մեր երկրի համար, որովհետև տեղյակ եք, որ Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված է կոռուպցիայից զերծ հանրության տեսլականը, և սա սկզբունքային կարևոր նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար:

Իհարկե, այսօր Հայաստանի օրակարգում կարևորագույն հարցերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, բայց ռազմավարական առումով մեզ համար կարևոր է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար ունենալ, այլ ունենալ կոռուպցիայի կանխարգելման հստակ գործող մեխանիզմներ՝ նկատի ունենալով, որ կամ կոռուպցիան Հայաստանում լինի անհնար՝ համապատասխան մեխանիզմների բերումով, կամ ուղղակի այն այնքան նվազագույն մակարդակ ունենա, որպեսզի որպես հանրային խնդիր ընդհանրապես չլինի օրակարգում՝ բնականաբար, հետագա պայքարի մեխանիզմների առկայությամբ, երբ կոռուպցիայի ցանկացած դեպք առանց բացահայտման չի մնա:

Այսօրվա մեր հանդիպման նպատակն է հասկանալ, թե ինչպես են տեղի ունենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքները, կառավարությունն ինչ անելիքներ ունի, որովհետև կառավարությունը բազմաթիվ գործառույթներ ունի հանձնաժողովի բնականոն աշխատանքն ապահովելու առումով: Եվ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծել այն խնդիրները, որոնք, իմիջիայլոց, ֆիքսված են Հակակոռուպցիոն մեր ռազմավարության մեջ: Ըստ էության, այդ փաստաթուղթը մեր համատեղ անելիքի փաստաթուղթ է: Մենք այսօր նաև կլսենք, թե ուր ենք հասել այդ ռազմավարության իրագործման առումով, որը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հ.Հարությունյանը վարչապետին ներկայացրել է հանձնաժողովի անդամներ Լիլիթ Ալեքսանյանին, Արամայիս Փաշինյանին և Նարեկ Համբարձումյանին, անդրադարձել նրանց գործառույթների շրջանակին: Նա նշել է, որ հանձնաժողովը գործում է ավելի քան 8 ամիս և կազմավորումից ի վեր ողջ ներուժով ներգրավվել է առկա հենքի վրա իր գործունեության կազմակերպմանը: Մասնավորապես, որպես պետական ինստիտուտ՝ կառույցը ներգրավվել է քաղաքացիական ծառայության համակարգում, ներմուծվել են ներքին կանոնակարգումներ, որոնք նախկինում չեն եղել: Ներդրվել է շահերի հայտարարագրման համակարգ, հայտարարագրումը կատարելագործելու նպատակով մշակվել է արհեստական բանականությամբ լուծումներով համակարգի տեխնիկական առաջադրանքը: Այն թույլ կտա ավտոմատ եղանակով հավաքել և վերլուծել տվյալները, կրճատել մարդկային գործոնի ազդեցությունը և որակական նոր մակարդակի բարձրացնել հանձնաժողովի աշխատանքը: Մշակվել են առաջարկներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուցիոնալ կառուցակարգերի ձևավորման վերաբերյալ, որոնք կներկայացվեն արդարադատության նախարարություն: Կատարվել է դատական համակարգի տարբեր օղակների բարեվարքության ստուգում, գործընթացը շարունակվելու է: Հանձնաժողովն առաջարկներ կներկայացնի բարեվարքության համակարգի ընդլայնման և ընդհանուր պետական կառավարման համակարգում դրա ներդրման կապակցությամբ: Ընթացքում են նաև մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկների մշակումը և այլ աշխատանքներ:

Վարչապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել հակակոռուպցիոն պայքարի օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել հայտարարագրման համակարգի ինստիտուցիոնալ հենքի ձևավորմանը, հանձնաժողով-իրավապահ համակարգ համագործակցությանը, էլեկտրոնային համակարգերի ներդրմանը, օրենսդրական բարեփոխումներին և այլ թեմաների: Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, հակակոռուպցիոն կրթության ու իրազեկման հարցեր:

«Կոռուպցիայի դեմ պայքարը հաջողելու և կոռուպցիան կանխարգելելու կառավարության քաղաքական կամքը որևէ կասկած չի հարուցում: Այս առումով ամենաբարձր նշաձողը պետք է դնենք և շարունակենք աշխատանքը», – ընդգծել է վարչապետը և կարևորել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հետևողական իրականացումը:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88