ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՔՈՒՎԵՅԹԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար պարոն Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի կունենա աշխատանքային հանդիպում, որի ընթացքում երկու երկրների պատվիրակությունները կքննարկեն ֆինանսատնտեսական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել նաև «ՀՀ կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որը նպատակաուղղված է երկու պետությունների միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը: