ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ՀԿԾՀ ԵՎ ՏՄՊՊՀ ՄԻԱՎՈՐՄԱՆԸ
Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հակամենաշնորհային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել հակամենաշնորհային օրենսդրությունը, ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքները` դրանով իսկ միավորել այդ երկու հանձնաժողովները։ Գտնելով, որ այս նախաձեռնությունը լուրջ հիմնավորման կարիք ունի և օրինագծի դրույթները հակասում են «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքին, ՀՀ կառավարությունը դեմ է նախագծի ընդունմանը։ Օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։