ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ կառավարության հավանությունն են ստացել «Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ու ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերը, որոնցով առաջարկվում է «Սնանկության մասին» օրենքում կատարել խմբագրական փոփոխություններ և վերացնել ՀՀ քաղաքացիական դատավարության և դատական օրենսգրքերին հակասող դրույթները։ Քննության առնելով ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի` նույն և մի քանի այլ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, գործադիրը հանգել է այն եզրակացության, որ այդ փաթեթը պետք է քննարկվի նախորդի քննարկման շրջանակում։