ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ՀՐԱՅՐ ԵՎ ԱՆՆԱ ՀՈՎՆԱՆՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Հանրապետության 37 հասցեում գտնվող «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի վարչական մասնաշենքի հանդիսավոր բացման արարողությանը:
Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել պատմամշակութային արժեք հանդիսացող վերակառուցված այդ շենքում, այցելել այնտեղ տեղակայված հասարակական մի շարք կազմակերպությունների եւ «Ամերիկայի Հայկական Համագումար» կորպորացիայի ու «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամի երեւանյան գրասենյակներ:
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ նորաբաց շենքում գործող հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ իրականացնում են տարբեր բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանի զարգացմանը և հայ ժողովրդի բարօրությանը: