Պաշտոնական

USD BUY - 390.50-1.50 USD SELL - 394.00-1.00
EUR BUY - 419.00-2.00 EUR SELL - 426.00-2.00
OIL:  BRENT - 87.07+0.89 WTI - 83.11+1.71
COMEX:  GOLD - 2254.80+1.78 SILVER - 25.10+1.21
COMEX:  PLATINUM - 923.00+1.21
LME:  ALUMINIUM - 2337.00+2.19 COPPER - 8867.00+0.69
LME:  NICKEL - 16749.00+1.14 TIN - 27451.00+0.28
LME:  LEAD - 2055.00+2.49 ZINC - 2439.00+0.95
FOREX:  USD/JPY - 151.29-0.05 EUR/GBP - 1.0773-0.43
FOREX:  EUR/USD - 1.0773-0.43 GBP/USD - 1.2623-0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.26-0.15
STOCKS US: DOW JONES - 39807.37+0.12 NASDAQ - 16379.46-0.12
STOCKS US: S&P 500 - 5254.35+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7952.62+0.26 CAC40 - 8205.81+0.01
STOCKS EUR:  DAX - 18492.49+0.08
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
ՊԲ-ն պարգևատրման է ներկայացրել մի խումբ զինծառայողների
28/10/2020 16:22
Կիսվել

ՊԲ-ն պարգևատրման է ներկայացրել մի խումբ զինծառայողների

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թշնամական ուժերին զգալի կորուստներ պատճառելու և առաջխաղացման փորձերը ձախողելու համար պարգևատրման է ներկայացրել մի խումբ զինծառայողների:

«Թշնամական ակտիվ հրետակոծությունից հետո վերջինիս ուժերը 4 միավոր տանկով ու մեկ ինժեներական տեխնիկայի աջակցությամբ գրոհում են ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Դիրքում պաշտպանության անցած յուրային ստորաբաժանումը, կապիտան Նաիրի Վլադիմիրի Աբրահամյանի ղեկավարությամբ, մեծ կորուստներ է պատճառում թշնամուն և ստիպում ետ շպրտվել: Գրոհը ետ մղելու ընթացքում կապիտան Աբրահամյանը վիրավորվել է: Ներկայացված է «Արիության համար» մեդալի: Գնդապետ Սամվել Սլավայի Գրիգորյանը, մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ ղեկավարման և հակառակորդի ուժերի ջախջախմանը նպաստելու համար, ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի»,- ասված է հաղորդագրությունում:

Միավորման անձնակազմի մարտական աշխատանքը հմտորեն կազմակերպելու համար գնդապետ Հրայր Վլադիմիրի Աթոյանը կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նույն կարգի պետական պարգևի է արժանացել գնդապետ Մարտին Ալավիկի Ջհանգիրյանը՝ զորքերի տեխնիկական ապահովումը մարտական պայմաններում իրականացնելու համար: «Արիության համար» մեդալների են ներկայացվել գնդապետներ Կարեն Էդիկի Դանիելյանն ու Լեռնիկ Համլետի Ասրյանը՝ զորքերի թիկունքային ապահովման ու բարոյահոգեբանական ապահովման կառույցի հստակ ու պլանաչափ աշխատանքները կազմակերպելու համար:

«Գնդապետ Էրիկ Բորիկի Գրիգորյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել զորքերի հմուտ ղեկավարումն իրականացնելու և թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար: Հաշվարկի կազմով 4 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտներ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, Հովիկ Արմենի Խաչատրյանը, շարքային-պայմանագրային Աշոտ Վահրամի Բալայանը և սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների»,- նշում է Պաշտպանության բանակը:

Արցախի ՊԲ-ն նաև հայտնում է, որ բարդ պայմաններում վիրավորներին որակավորված բուժօգնություն ցուցաբերելու համար բուժծառայության մայոր Անահիտ Եղիշեի Ասրումյանը, ավագ լեյտենանտ Արամ Սեդրակի Քեյանը, ծառայող Հասմիկ Վիտալիի Դադասյանը, ենթասպա Արևիկ Գրիշայի Շահրամանյանը, ծառայող Մանուշակ Նելսոնի Հայրապետյանը, ծառայող Սիրվարդ Շուրայի Ազիզյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Լիլիթ Լավրենտի Հայրապետյանը և ծառայող Արփինե Վլադիմիրի Մկրտչյանը կստանան «Մարտական ծառայություն» մեդալներ: Իսկ կամավորական վիրաբույժ, ավագ լեյտենանտ Նորայր Աթանեսի Միքայելյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

 

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13