
Արցախի հյուսիսային ուղղությամբ հարձակված Ադրբեջանը հետ է շպրտվել, իսկ հարավում ինտենցիվ մարտեր են
Արցախի առաջնագծի հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանը դիմել է հարձակման, սակայն հետ է շպրտվել՝ ունենալով կորուստներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել»,-հաղորդում է Հովհաննիսյանը։
Իսկ հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են ընթանում։