Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՄԱՋԻԴ ՆԱՄՋՈՒԻՆ
15/10/2010 16:55
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՄԱՋԻԴ ՆԱՄՋՈՒԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին վարչապետը համոզմունք է հայտնել, որ Իրանի էներգետիկայի նախարարի այցը նոր խթան կհանդիսանա հայ-իրանական կապերի ու հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման համար։

Կարևորելով Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան` վարչապետը մասնավորապես ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններում էներգետիկայի ոլորտը միշտ եղել է առաջատարներից մեկը, որը նոր հնարավորություններ կընձեռի այլ ոլորտներում ևս փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու։

Պարոն Մաջիդ Նամջուին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Իրանի նախագահի և ժողովրդի ողջույնները և հավաստել իր երկրի պատրաստակամությունը` Հայաստանի հետ ամրապնդելու և զարգացնելու հարաբերությունները, մասնավորապես էներգետիկայի ոլորտում։ Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են երկու երկրների էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերը, կարևորել արդեն ընթացքի մեջ գտնվող էներգետիկ խոշորագույն ծրագրերից մեկի` Մեղրի ՀԷԿ-ի կառուցման նախագիծը։

Նշելով, որ երկու երկրների` Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները տարեցտարի ավելի են սերտանում։ Վարչապետն ընդգծել է մինչև այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների, համագործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ երկուստեք ցուցաբերվող հետևողականությունը։ Քաղաքական համաձայնությունները, որ ամրագրվել և ամրապնդվել են երկու երկրների նախագահների միջև Իրան-Հայաստան երկաթգծի նավթամթերքների խողովակաշարի կառուցման վերաբերյալ, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, իրենց գործնական արտացոլումն են գտնում փոխգործակցության միջոցով։ Վարչապետը հույս է հայտնել, որ նմանատիպ ենթակառուցվածքների ստեղծումը բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների տնտեսությունների զարգացման համար։ Այդ առումով, կարևորվել է էներգետիկ ոլորտում նախատեսված ծրագրերի ժամանակին իրագործումը, որում երկու պետություններն էլ շահագրգիռ են։

Տնտեսական համագործակցության ոլորտում փոխադարձաբար կարևորվել են պետական ու մասնավոր հատվածի համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը, մասնավորապես` ջրային տնտեսության կառավարման, ճանապարհաշինության, հեռահաղորդակցության բնագավառներում:

AMP
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46