Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները
30/06/2021 17:28
Կիսվել

Քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները

Վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական բյուջեի հետ կապված ընթացիկ վիճակին, հարկային հավաքագրումների գործընթացին, 2022 թվականի բյուջեի նախագծին վերաբերող հարցեր:

Խորհրդակցության սկզբում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Այսօր պիտի քննարկենք մեր բյուջետային գործերի վիճակը, նաև արդեն պետք է սկսենք պլանավորել 2022 թվականի բյուջեի նախագծի ձևավորման գործընթացը: Ընդհանուր առմամբ, մեր բյուջետային գործերը վատ չեն և հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով: Հիմա ակնհայտ է, որ հարկային եկամուտները գերակատարելու ենք նաև երկրորդ եռամսյակում, այսինքն՝ կիսամյակում, թե ինչքա՞ն, այսօր երեկոյան վերջնական պարզ կլինի:

Որքան էլ տարօրինակ հնչի, ես ավելի շատ խնդիրներ տեսնում եմ մեր ծախսային հատվածում, որովհետև ծախսերի արդյունավետությունն ընդհանրապես շատ լուրջ խնդիր է, և այդ խնդրի լուծման ինստիտուցիոնալ համակարգերի մասին մենք պետք է անպայման մտածենք, որովհետև ծախսերի արդյունավետությունը նաև տնտեսական ակտիվության, բյուջեի եկամտային մասի ապահովման շատ լուրջ, առանցքային խթաններից մեկն է: Սովորաբար ավելի լայն ուշադրություն և հետաքրքրություն լինում է եկամտային մասի նկատմամբ, նկատի ունեմ հանրային շրջանակներում, բայց իրականում ծախսային հատվածները նույնպես շատ կարևոր են:

Նաև ի՞նչ առանձնահատկություն կա այսօրվա իրադրության մեջ. բյուջետային իմաստով մենք գտնվում ենք տարվա կեսին, բայց քաղաքական իմաստով շուտով սկսվելու է նոր տարին և նոր ժամանակաշրջանը, որի հետ կապված հնչել են կոնկրետ նախընտրական խոստումներ: Մենք խոսել ենք լայնածավալ կապիտալ ներդրումների, հարյուրավոր դպրոցների, հարյուրավոր մանկապարտեզների, տասնյակ ջրամբարների, հազարավոր կիլոմետրերով ճանապարհների կառուցման մասին, և անխուսափելիորեն դա պետք է ապահովենք: Նաև բիզնեսը պետք է տեսնի այդ խոստումները կատարելու մեր վճռականությունն ու հետևողականությունը, որպեսզի համապատասխան դիրքավորվի այդ գործընթացն իրականացնելու համար, որովհետև կառավարությունը քաղաքական խնդիրն է դնում, իսկ դրանք մեր այսօրվա համակարգերով իրականացվում են մասնավոր հատվածի կողմից, մասնավորապես մրցույթներ են իրականացվում և այլն»:

Վարչապետի պաշտոնակատարն առանձնացրել է ևս մեկ թեմա, որին պետք է կառավարությունը եթե ոչ այսօր, ապա հետագայում անդրադառնա: «Խոսքը վերաբերում է մեր պետական գնումների համակարգի կատարելագործմանը, որի ուղղությամբ բավականին աշխատանք արել ենք, բայց այստեղ պետք է մտածենք նաև, թե էլ ինչ բարեփոխումներ կան, որոնք պետական գնումների համակարգը կդարձնեն հնարավորինս արդյունավետ: Որովհետև եթե խոսում ենք ծախսային հատվածի արդյունավետության մասին, առաջին հերթին խոսում ենք գնումների համակարգի արդյունավետության մասին: Ինչքանո՞վ է մոբիլ այդ գնումների համակարգը, ինչքանո՞վ է արդյունավետ և ինչքանո՞վ համահունչ այն քաղաքական խնդիրների հետ, որոնք ձևակերպել ենք: Եվ այստեղ պետք է որոշակի մեխանիզմներ ունենանք՝ գործընթացներն ավելի օպերատիվ ձևով կազմակերպելու հնարավորություն ունենալու համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ նախկինում խոսվել է գլխավոր կապալառուի ինստիտուտի ներդրման մասին, որը հնարավորություն կտա շատ դեպքերում կայացնել արագ որոշումներ և իրականացնել դրանք ավելի արագ, քան նախատեսվում էր:

«Այլ խնդիրներ ունենք ծախսերի իրականացման ոլորտում: Իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կան ընկերություններ, որոնք այդ թեմաների մեջ մասնագիտացած են: Օրինակ, ես նախորդ օրը մարզերից մեկում մի իրավիճակի բախվեցի, երբ դպրոցի շինարարության մրցույթ է հայտարարաված, ֆինանսավորումը կա, նախագիծը կա, և արդեն, եթե չեմ սխալվում, երկու տարի դատական քաշքշուկ է տեղի ունենում: Այսինքն՝ սահմանամերձ գյուղում, երբ դպրոցը պետք է արդեն կառուցված, շահագործման հանձնված լիներ, և գործող դպրոցը, ըստ էության, ավերակ վիճակում է, հիմա գյուղը, երեխաները տուժում են այն պատճառով, որ մրցույթին մասնակից երկու ընկերություններ դատական պրոցես են հարուցել, և շահագործման պլանավորված բոլոր ժամկետներն ավարտվել են ու դեռ հայտնի չէ, թե դպրոցը երբ կկառուցվի:

Կարծում եմ՝ այս դեպքերում պետք է մեխանիզմ ունենանք կամ օրենսդրական, քաղաքական որոշակի կարգավորումներ անենք, որովհետև այդ գյուղի երեխաներին պետք է բացատրենք՝ ինչպե՞ս է, որ նախագիծը կա, ֆինանսավորումը կա, մրցույթը հայտարարաված է, հաղթողը կա, իսկ դպրոցը չի կառուցվում: Եվ եթե միջոցներ չձեռնարկենք, հնարավոր է՝ առաջիկա երևի 3-4 տարում չկառուցենք: Այնպես որ այսպիսի հարցեր կան, և այս հարցերում մենք այլևս հապաղելու իրավունք չունենք: Պետք է կայացնենք որոշումներ, և այդ որոշումների արդյունքում մեր ծախսային հատվածը դարձնենք ավելի արդյունավետ»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Այնուհետև քննարկվել են տնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, հարկային եկամուտների ավելացման ուղղությամբ հնարավոր քայլերը, կապիտալ ներդրումների ավելացմանը, որակյալ, արդյունք տվող ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր, որոնց առնչությամբ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Անդրադարձ է կատարվել նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման, գնումների ոլորտի կարգավորումների պարզեցման ու արդիականացման ուղղությամբ միջոցառումների ընթացքին, շինարարության ոլորտի զարգացումներին, մասնավորապես, եկամտահարկի վերադարձի ծրագրի շրջանակում բնակարանաշինության գոտիավորման անհրաժեշտությանը վերաբերող հարցերի:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է վերը նշված ուղղություններով հետևողական, հստակ քայլերի իրականացումը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարությունը պետք է տնտեսությունը խթանելու քաղաքականությունը դարձնի առավել արդյունավետ, այդ թվում՝ տնտեսավորղների համար նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություններ ստեղծելու միջոցով: Վարչապետի պաշտոնակատարը պատասխանատուներին հանձնարարել է այսօրվանից սկսել դպրոցների, մանկապարտեզների, ջրամբարների, ճանապարհների կառուցման համար անհրաժեշտ համապատասխան կազմակերպությունների, այդ թվում՝ արտերկրից ներգրավման աշխատանքները, դրա համար գնումների ոլորտում ապահովելով անհրաժեշտ օրենսդրական լուծումներ: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է՝ վերը նշված շինաշխատանքներում առանձնակի խնդիր է լինելու բարձր որակի և համապատասխան չափանիշների ներդրման ապահովումը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37