
ՎԱՀՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆՑԸ` ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ տեղի է ունեցել համահայկական բանկի խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ բանկի գործադիր տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար առաջադրվել է Վահրամ Ներսիսյանցի թեկնածությունը։ Վարչապետը երկարամյա համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նրան և հաջողություն մաղթել նոր պաշտոնում։