Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ 2011Թ.-Ի ԲՅՈՒՋԵՆ
23/12/2010 19:02
Կիսվել

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ 2011Թ.-Ի ԲՅՈՒՋԵՆ

Դեկտեմբերի 23-ին գումարվել է Երևանի ավագանու չորրորդ նստաշրջանի վերջին նիստը, որը վարում էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Օրակարգի գլխավոր հարցը Երևանի 2011 թվականի բյուջեի հաստատումն էր։ Նախագիծը  ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը։

Երևանի 2011թ. բյուջեի  եկամուտները նախատեսված են 55 մլրդ 796 մլն դրամ, ծախսերը՝ 58 մլրդ 296 մլն դրամ։ 2 մլրդ 500 մլն դրամ պակասուրդն ամբողջությամբ ֆինանսավորվելու է տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին։ Երևանի պահուստային ֆոնդի համար նախատեսված է մոտ 4 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ մոտ 6,7 տոկոսով ավելացել է եկամտային մասը։ Հարկային մուտքերն ու սեփական եկամուտները ևս 14 տոկոսով ավելի են նախատեսված։

Երևանի  քաղաքապետ Կարեն Կարապետյանի գնահատմամբ` բյուջեի եկամտային մասը մեղմ է պլանավորված: Մասնավորապես,  քաղաքապետը նշեց, որ  ապառքների արդյունավետ կառավարման շնորհիվ հնարավոր է ավելի մեծ եկամուտ ակնկալել։ Նիստի ընթացքում Երևանի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ տրվեցին ստեղծագործական  միավորումներին  և որոշակի թվով ֆիզիկական անձանց՝ հիմք ընդունելով նախապես կատարված ուսումնասիրությունները։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98