
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՄՆ ԵՎ ՀԲ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ
Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը մեկնեցին Վաշինգտոն, որտեղ մասնակցելու են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2008 թ. տարեկան ժողովին:
ԿԲ նախագահը և նախագահի տեղակալը կմասնակցեն ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, զարգացման հանձնաժողովի նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ գործադիր տնօրենի, տնօրենի տեղակալի, ԱՄՀ տարածաշրջանային դեպարտամենտի տնօրենի տեղակալի հետ:
www.cba.am