Պաշտոնական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 385.00-1.00
EUR BUY - 447.00+1.00 EUR SELL - 456.00-1.00
OIL:  BRENT - 68.14-0.23 WTI - 66.38-0.18
COMEX:  GOLD - 3319.70-0.80 SILVER - 36.98-0.43
COMEX:  PLATINUM - 1381.00-1.85
LME:  ALUMINIUM - 2590.00-0.58 COPPER - 9864.50-0.90
LME:  NICKEL - 15290.00-1.04 TIN - 33702.00-0.43
LME:  LEAD - 2058.50-0.27 ZINC - 2724.00-0.96
FOREX:  USD/JPY - 145.01+0.32 EUR/GBP - 1.1751-0.23
FOREX:  EUR/USD - 1.1751-0.23 GBP/USD - 1.3614-0.28
STOCKS RUS:  RTSI - 1119.52-0.83
STOCKS US: DOW JONES - 44828.53+0.00 NASDAQ - 20601.10+0.00
STOCKS US: S&P 500 - 6279.35+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39587.68-0.56 TOPIX - 2811.72-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23887.83-0.12 SSEC - 3473.13+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 8822.91+0.00 CAC40 - 7696.27-0.75
STOCKS EUR:  DAX - 23787.45-0.61
07/07/2025  CBA:  USD - 384.11-0.15 GBP - 522.39-2.05
07/07/2025  CBA:  EURO - 450.45-2.13
07/07/2025  CBA:  GOLD - 41147-19 SILVER - 455.51-0.11
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ – ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17/11/2008 16:45
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻՆ – ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը, ֆինանսական, տնտեսական արդի մարտահրավերներին դիմակայելուն միտված գործակցությանը, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող աշխատանքների շարունակականության անհրաժեշտությանը եւ այդ նպատակով «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» հետ հետագա համագործակցությանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու ՀՀ վարչապետի վաշինգտոնյան այցի արդյունքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մեթյու Բրայզան գոհունակությամբ է խոսել ՀՀ վարչապետի ԱՄՆ կատարած այցի մասին, նշելով, որ Վաշինգտոնում բավականին տպավորված են ՀՀ կառավարության ղեկավարի հետ ունեցած հանդիպումներով եւ նաեւ այն տնտեսական բարեփոխումներով, որոնց ձեռնամուխ է եղել կառավարությունը: Նա, օգտվելով հանդիպման առիթից, հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են ընթանում բարեփոխումները, ի՞նչ զարգացումներ են դրանք ունենալու:

ՀՀ վարչապետը ներկայացրել է հատկապես հարկային եւ մաքսային ոլորտներում բարեփոխումները, անդրադարձել է որոշակի ցուցանիշների առումով «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» մտահոգություններին, ինչպես նաեւ Հայաստանի վրա համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի ազդեցության մեղմանն ուղղված` ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագրին: Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակներում Հայաստանին աջակցության հնարավորությունները: Մեթյու Բրայզան ընդգծել է, որ Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի իրականացումը ԱՄՆ-ի կողմից ոչ միայն լուրջ եւ դրական ազդակ է երկու երկրների բարեկամության ու գործընկերության մասին, այլ նաեւ վկայում է երկրի` ճիշտ ուղով ընթանալու իրողությունը: Նա նշել է, որ ամերիկյան կողմը շահագրգիռ է ծրագրի շարունակման հարցում, սակայն ըստ նրա, չպետք է մոռանալ, որ այդ որոշման հիմքում համապատասխան ցուցանիշների ապահովումն է:

ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի համանախագահը վերստին ընդգծել է, թե հակամարտության ցանկացած կարգավորում պետք է հաշվի առնի թե՛ տարածքային ամբողջականության, թե՛ ազգերի ինքնորոշման սկզբունքները: Տարածաշրջանի վերջին զարգացումները, ըստ Մեթյու Բրայզայի, եւս մեկ անգամ ապացուցեցին ուժի կիրառման անթույլատրելիությունը:

Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում հայ-ամերիկյան փոխգործակցությունը եւ գործընկերային հարաբերություններն ընդլայնելու եւ շարունակաբար զարգացնելու կարեւորությունը:

AMP
07/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.11
-0.15
Եվրո (EUR)
450.45
-2.13
Ռուբլի (RUR)
4.8838
+0.0006
Լարի (GEL)
141.38
+0.01
41147
-19
Արծաթ
455.51
-0.11