Պաշտոնական

USD BUY - 385.00+0.00 USD SELL - 390.50+0.50
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 425.00+3.00
OIL:  BRENT - 83.11+0.20 WTI - 79.02+0.52
COMEX:  GOLD - 2393.20+1.15 SILVER - 29.79+3.29
COMEX:  PLATINUM - 1082.60+1.28
LME:  ALUMINIUM - 2598.50+1.86 COPPER - 10219.00+1.04
LME:  NICKEL - 19489.00+2.17 TIN - 33410.00+0.13
LME:  LEAD - 2270.00+0.49 ZINC - 2976.00-0.92
FOREX:  USD/JPY - 154-1.51 EUR/GBP - 1.0883+0.55
FOREX:  EUR/USD - 1.0883+0.55 GBP/USD - 1.2687+0.75
STOCKS RUS:  RTSI - 1200.49+0.49
STOCKS US: DOW JONES - 39908.00+0.88 NASDAQ - 16742.39+1.40
STOCKS US: S&P 500 - 5308.15+1.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 38920.26+1.39 TOPIX - 2737.54+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19376.53+1.59 SSEC - 3122.40+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 8445.80+0.21 CAC40 - 8239.99+0.17
STOCKS EUR:  DAX - 18869.36+0.82
16/05/2024  CBA:  USD - 388.09+0.57 GBP - 491.67+3.28
16/05/2024  CBA:  EURO - 421.93+2.44
16/05/2024  CBA:  GOLD - 29415.43+76.22 SILVER - 359.54+5.33
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
09/07/2012 17:12
Կիսվել

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանն ու Վահան Բաբայանն այսօր՝ հուլիսի 9-ին, հանդիպել են Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Յաապ Վերների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Ինչպես տեղեկացնում են Ազգային ժողովի Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին: Հանձնաժողովի նախագահը տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները գնահատել է կառուցողական եւ փոխշահավետ: Նրա խոսքով` տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականության պարագայում հնարավոր կլինի պահպանել կայուն, համաչափ եւ խաղաղ զարգացումներ:

Խոսելով Ադրբեջանի հետ չկարգավորված խնդիրներից՝ պարոն Զաքարյանն անդրադարձել է վերջինիս պատերազմական հռետորաբանությանը, սահմանային միջադեպերին, որոնց արդյունքում զոհվում են ոչ միայն ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի սահմանապահներ, այլեւ տուժում է խաղաղ բնակչությունը: Նշվել է, որ վերջին 20 տարվա ընթացքում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքրոշումը համահունչ է եղել միջազգային սկզբունքներին ու մոտեցումներին:

Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդների խորհրդարանին` 2004թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին:

Յաապ Վերները կարեւորել է, որ Հայաստանում ԱԺ ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ դիտորդական առաքելությունները դրական գնահատական են տվել ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին՝ հույս հայտնելով, որ Հայաստանն ապագայում եւս հավատարիմ կմնա ժողովրդավարական բարեփոխումներին:

Հանձնաժողովի անդամներն իրենց տեսակետներն են ներկայացրել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ:

16/05/2024
դրամ
Դոլար (USD)
388.09
+0.57
Եվրո (EUR)
421.93
+2.44
Ռուբլի (RUR)
4.27
+0.02
Լարի (GEL)
139.73
-1.96
29415.43
+76.22
Արծաթ
359.54
+5.33