Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
18/11/2008 17:44
Կիսվել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ արդեն հրապարակվել է ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագիծը, օրերս ՀՀ ԱԺ-ում ներկայացվել է նաեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու Հայաստանի կառավարության միջոցառումների ծրագիրը, որտեղ շեշտադրված է ստեղծված իրավիճակում արագ եւ համալիր գործողությունների իրականացման անհրաժեշտությունը: Այդ մոտեցումը, վարչապետի հավաստմամբ, Վաշինգտոնում կարեւորում էին նաեւ ՀԲ-ի փորձագետները: Հայաստանը, ըստ Տիգրան Սարգսյանի, կարողացավ դիմակայել ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին, այժմ, սակայն, երկրորդ` տնտեսակա՛ն ճգնաժամի ալիքն է մտահոգում աշխարհի երկրներին, եւ Հայաստանը եւս դրա ազդեցության մեղմման ուղղությամբ պետք է քայլեր նախապատրաստի:

Տիգրան Սարգսյանը, ՀԲ-ի ներկայացուցիչներին առաջարկել է բանկի ղեկավարության հետ քննարկել Վաշինգտոնում իր այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` ՀՀ-ի փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտին 250 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ վարկային միջոցներ տրամադրելու մասին, իրականացնել որքան հնարավոր է շուտ: Առաջարկն արվել է` նկատի առնելով, որ ՀԲ-ի ընթացակարգերով հատկացման աշխատանքները կավարտվեն միայն 2009թ. գարնանը: Վարչապետն ընդգծել է, որ ՓՄՁ վարկավորման Հայաստանի ծրագիրը, ժամանակին գերմանական KFW բանկի կողմից համարվել է աշխարհում լավագույնը, եւ այժմ մտադրություն կա հաջողված փորձը կիրառել` կտրուկ ավելացնելով վարկավորման ծավալները, հաշվի առնելով նաեւ բավականին մեծ պահանջարկը: Հայաստանյան բանկերը, Տիգրան Սարգսյանի վստահեցմամբ, կարող են եւ պատրաստ են մեծ ծավալի գումարներ տեղաբաշխել: ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից ելնելով, այսօր նամակ է ուղարկել նաեւ ՀԲ-ի փոխտնoրենին եւ տարածաշրջանային տնօրենին` ակնկալելով ՓՄՁ ծրագրի վարկավորման հնարավորինս շուտ իրականացում:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08