Պաշտոնական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
13/03/2013 12:16
Կիսվել

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան եւ ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը:

Հանդիպման ընթացքում Նաիրա Զոհրաբյանն իր վրդովմունքն է հայտնել փետրվարի 7-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Խոջալուի վերաբերյալ ընդունած բանաձեւի առնչությամբ: «Ցավում եմ, որ Չեխիայի խորհրդարանի այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել այս անհեթեթությանը, ուղղակիորեն ընկել են թուրքաադրբեջանական նավթադոլարային եւ խավիարային քարոզչության ազդեցության տակ»,- ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տվել Խոջալուին առնչվող դեպքերում առնվազն խորհրդակցել չեխ լրագրող Դանա Մազալովայի հետ, ով կարող է օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել կատարվածի իրական կազմակերպիչների եւ պատասխանատուների մասին:

Ըստ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի՝ հասկանալի է, որ Չեխիա ներկրվող նավթի 25 տոկոսը Ադրբեջանից է, եւ Չեխիան Ադրբեջանի հետ կապված ունի որոշակի էներգետիկ շահեր: Այդուամենայնիվ, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, «եթե ցանկանում ենք իրապես ունենալ եվրոպական ընտանիք, ապա պետք է ուղղակիորեն թույլ չտալ, որ նման խայտառակ բանաձեւեր ընդունվեն Եվրամիության անդամ երկրի խորհրդարանում»:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրին: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ շատ կարեւոր է, որ Եվրամիության վերաբերմունքը հարավկովկասյան երկրների հանդեպ չլինի որպես մեկ միավորի, այլ յուրաքանչյուր երկրի առաջընթացը գնահատվի առանձին: Այս առումով նա կարեւորել է աշնանը Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը՝ նշելով, որ բավականին առաջընթաց արձանագրվել է Ասոցացման համաձայնագրի բանակցություններում, սակայն որպես եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իր համար շատ կարեւոր է, որ Եվրամիությունը դրական ներգործություն ունենա Հայաստանում հետեւողականորեն բարեփոխումներ իրականացնելու գործում:

Կողմերն անդրադարձել են նաեւ մայիսի 5-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրություններին, քննարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58